Քաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Հռոմի ստատուտի պահանջները շրջանցելու համար. ռուս սենատոր

Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Հռոմի ստատուտի պահանջները շրջանցելու համար. ռուս սենատոր
Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի, որ Երևանը կարողանա շրջանցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի պահանջները: Այս մասին, Инфотека24-ի հաղորդմամբ, հայտնել է ռուս սենատոր Վլադիմի�…

Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի, որ Երևանը կարողանա շրջանցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի պահանջները: Այս մասին, Инфотека24-ի հաղորդմամբ, հայտնել է ռուս սենատոր Վլադիմիր Ջաբարովը:

 

Ավելի վաղ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում:

 

ԱԺ փոխխոսնակը հավելել էր, որ Երևանը Վաշինգտոնի հետ ևս նման համաձայնագիր ստորագրել է։

Նմանատիպ հոդվածներ

Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ. Ադրբեջանը խեղաթյուրել է Վագիֆ Խաչատրյանի մտքերն ու դատապարտել 15 տարվա ազատազրկման. Բաքոյան

Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250