Պեսկովը՝ հակամարտության փակուղի մտնելու մասին
Կրեմլում չեն համաձայնել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի այն խոսքերի հետ, թե երկրի շուրջ հակամարտությունը փակուղի է մտել: Կիեւի զորահրամանատարն ավելի վաղ այդ մասին նշել էր այն համատեքստում, որ ուկրաինական զորքերը չեն կարողանա բեկման հասնել ռազմաճակատում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, այն փակուղի չի մտել։ Ռուսաստանը հետևողականորեն շարունակում է հատուկ ռազմական գործողության իրականացումը։ Բոլոր նպատակները, որոնք դրվել են, պետք է կատարվեն»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ըստ Պեսկովի՝ Ուկրաինան վաղուց պետք է հասկանա, որ անհեթեթ է անգամ խոսել մարտի դաշտում իր հաղթանակի հնարավորության մասին։
«Կիևի ռեժիմին վաղուց պետք էր հասկանալ, որ նույնիսկ խոսել մարտի դաշտում Կիևի ռեժիմի հաղթանակի ինչ-որ հեռանկարների մասին անհեթեթություն է։ Եվ որքան շուտ Կիևի ռեժիմն իր համար դա հասկանա, այնքան շուտ ինչ-որ հեռանկարներ կբացվեն»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...
Վերջնագի՞ր․ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել ճիշտ հասկանալ տարածաշրջանի իրողությունները։ «տարա...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...