ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օտարերկրացիների առաջին խմբին թույլ է տրվել Գազայի հատվածից մեկնել Եգիպտոս
Օտարերկրացիների առաջին խմբին թույլ են տվել Գազայի հատվածից մեկնել Եգիպտոս։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին (AFP):
«Օտարերկրացիների առաջին խումբը Գազայից Եգիպտոս կմեկնի չորեքշաբթի»,- լրագրողներին ասել է եգիպտացի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում:
Նախնական տեղեկություններով՝ օտարերկրյա քաղաքացիների հեռանալը համաձայնեցրել են Իսրայելը, Եգիպտոսը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը՝ Կատարի ակտիվ միջնորդությամբ։ Հստակեցվել է, որ Գազայի լրջորեն վիրավորված բնակիչներին նույնպես կարող են թույլ տալ հեռանալ։ ՀԱՄԱՍ-ը երեկ հայտարարել է, որ միջնորդների հետ պայմանավորվելու է մի քանի օտարերկրյա պատանդների ազատ արձակման շուրջ։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հրապարակել էր այն օտարերկրացիների ցուցակը, որոնց կթույլատրվի լքել Գազայի հատվածը: Այն ներառում էր Հորդանանի, Ինդոնեզիայի, Ավստրիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Բուլղարիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի քաղաքացիներ։ Բացի այդ, շարժման ներկայացուցիչները դեմ չեն եղել երկքաղաքացիություն ունեցող պաղեստինցիների, Միջազգային Կարմիր խաչի (ԿԽՄԿ) և այլ հասարակական կազմակերպությունների աշխատակիցների հեռանալուն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը չի լքել իր տունը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են արցախցու, որը որոշել է չլքել իր տունը Ադրբեջանի կողմից Արցախը գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կա արդյո՞ք պայմանավորվածություն, որ Snoop Dogg-ը նորից կգա ՀՀ. Վարչապետի աշխատակազմից մանրմասնում են
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփփեր Snoop Dogg-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Ջերմուկում. մարզպետը մանրամասնել է
Վայոց Ձորի մարզում, մասնավորապես Ջերմուկ քաղաքի մոտակայքում, սահմանային իրավիճակը հանգիստ է։ Այս մասին լրագրողների հետ զ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտունիում շների սպանդ. կենդանապաշտպանն ահազանգում է, համայնքապետարանը` հերքում
Համացնացում լուրեր են տարածվում, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի շուկայի տարածքում երեկ՝ հոկտեմբերի 29–ին, իրականա...