Առկա է Արցախում մնացած հուշարձանների տվյալների բազան․ Ֆրանսիայի մշակույթի նախարար
Ֆրանսիան ֆինանսավորել է պատմամշակութային պահպանության հարցերով զբաղվող ALIPH ասոցիացիային, որպեսզի տվյալներ հավաքագրի Լեռնային Ղարաբաղում մնացած պատմամշակութային ժառանգության ներկայիս վիճակի մասին։ Մատենադարանում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ համատեղ ասուլիսում այս մասին ասաց Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը։
«Ֆրանսիայի հատկացրած ֆինանսավորման միջոցով ALIPH ընկերությունը կարողացել է արբանյակային պատկերների միջոցով նույնականացնել Արցախում մնացած հուշարձանները։ Արդեն առկա է այդ տվալների բազան։ Մեր ձեռքի տակ են Արցախում մնացած հուշարձանների ներկայիս վիճակը պատկերող նկարները, այսինքն` պատմամշակութային նմուշների աղավաղված վիճակը»,- ասաց Ֆրանսիայի մշակույթի նախարարը։
Նախարարի խոսքով՝ Ֆրանսիան համագործակցում է ՅՈւՆԵՍԿՕ-ի և եվրոպական երկրների հետ այդ խնդրին լուծում տալու համար և արդեն հայց է ներկայացրել ՅՈւՆԵՍԿՕ-ին, որպեսզի կազմակերպությունը կարողանա թույլտվություն ստանալ և նրա անդամները ֆիզիկապես կարողանան այցելել այդ տարածքներ և նույնականացնել այն բոլոր պատմամշակութային նմուշները, որոնք հայկական են։
Նմանատիպ հոդվածներ
Մետրոպոլիտենի միջսյունային հատվածների դեղին գույնը կփոխվի․ մանրամասներ
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածները դեղին գույնով ներկելու հետևանքով առաջացա...
Մարդիկ չեն խորանում, որ էժանով Վայլդբերիզից առնելը օդից ընկած պարգև չէ. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է վիրուսային ծարգրերի աշխատանքի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր պահանջներ՝ բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնողների համար
Նոյեմբերի 1-ից նոր պահանջներ՝ երաժիշտների և բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնողների համար: Տեղեկատ...
Ադրբեջանցի փաստաբանը խնդրել է արդարացնել Վագիֆ Խաչատրյանին
Բաքվի ռազմական դատարանում կայացած դատական նիստին ելույթ է ունեցել Խաչատրյանի փաստաբանը, որն իր ելույթում խնդրել է արդարա...