Ազատ կարձակվեն Իսրայելի քաղաքացիություն չունեցող պատանդներ․ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ

ՀԱՄԱՍ-ն առաջիկա օրերին պատրաստվում է ազատ արձակել Իսրայելի քաղաքացի չհանդիսացող որոշ պատանդների: Այս մասին հայտարարել է Գազայի հատվածում շարժման ներկայացուցիչ Աբու Օբայդան: Հայտնում է Ha'aretz-ը։ Տեղեկությունը փոխանցում է INTERFAX.RU-ն։

 

Օբայդան հստակ չի նշել ազատ արձակվող պատանդների թիվը։ Նրա խոսքով՝ այն մարդիկ, ովքեր չունեն Իսրայելի անձնագիր, և ունեն այլ երկրների քաղաքացիություն, շարժումը «չի ցանկանում նրանց պահել» Գազայի հատվածում: Նրանք ազատ կարձակվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

 

Մեկնաբանելով այն փաստը, որ հոկտեմբերի 30-ին իսրայելցի զինվորականները պատանդառությունից ազատել են զինծառայող Օրի Մեդիգիշին, Աբու Օբայդան ասել է, որ նրան կարող էին պահել մասնավոր անձինք։ Նրա խոսքով՝ Իսրայելին չի հաջողվել ետ գրավել խմբավորման կողմից գերեվարված ոչ մի մարդու։

 

Հոկտեմբերի 30-ին Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ից խոստացել են ազատել պատանդներին, որոնք Իսրայելի քաղաքացիություն չունեն:

 

 

Պատահարներ