Սահակաշվիլին քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի. Վրաստանի արդարադատության նախարար
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել, քանի որ Վրաստանի քաղաքացի չի հանդիսանում, լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեն։
«Ինչպե՞ս կարող է կալանքի տակ գտնվող մարդը քաղաքականությամբ զբաղվել։ Դա հումորի ժանրից է։ Այդ մարդը Վրաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, մի մոռացեք այդ մասին։
Նա գերագույն գլխավոր հրամանատար էր։ Իսկ ո՞ր գերագույն գլխավոր հրամանատարն է լքում իր պետությունը և անցնում ծառայության՝ մեկ այլ պետությանը։ Գերագույն գլխավոր հրամանատարը չի լքում իր պետությունն ու իր քաղաքացիներին՝ այլ աշխատանքի անցնելու համար»,- ասել է Բրեգաձեն։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն «կոշտ նախազգուշացում» է ուղարկում Իրանին
Միացյալ Նահանգներն «կոշտ նախազգուշացում» է ուղարկում Իրանին և խնդրում զսպվածություն ցուցաբերել, քանի որ իրավիճակը Մերձավ...
Սամվել Շահրամանյանի և Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորների հանդիպումը մեկնարկել է
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանի և Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորների հանդիպու...
Մերժում ենք տասնամյակների ընթացքում գործող քաղաքականությունը. Տիգրան Ավինյանը՝ բենզալցակայանների մասին
Երևանում ապամոնտաժվել է 14 բենզալցակայան, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ք...
Միայն բանակով հնարավոր չէ ապահովել անվտանգություն. Փաշինյան
Պետությունը պետություն է այնքանով, թե ինչքան մարդ է այնտեղ ապրում, ինչքան մարդ է այնտեղ ծնվում, ինչքան մարդ է այդ երկրի...