Միայն բանակով հնարավոր չէ ապահովել անվտանգություն. Փաշինյան
Պետությունը պետություն է այնքանով, թե ինչքան մարդ է այնտեղ ապրում, ինչքան մարդ է այնտեղ ծնվում, ինչքան մարդ է այդ երկրի հետ կապում իր ու իր երեխաների ապագան, այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ առնվազն 2023 թվականի հունվար-օգոստոսին մենք ունենք վերջին 5 տարիների համար ծնելիության ամենաբարձր ցուցանիշը, ինչը շատ կարևոր ազդակ է», - նշեց նա:
Փաշինյանն ասաց, թե իրենց առանցքային նպատակն այն է, որ Հայաստանում մարդիկ ապրեն, լինեն ազատ, ունենան ստեղծագործելու ու երջանիկ լինելու հնարավորություն:
«Մենք իրար հետ պետք է կարողանանք ապահովել Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների արտաքին ու ներքին անվտանգությունը: Անվտանգություն ասելով, սովորաբար, ընկալվում է սպառազինություն, բանակ, բայց միայն բանակով երբևէ որևէ երկիր չի կարողացել ու չի կարողանալու ապահովել անվտանգություն, եթե պետության հիմքում անվտանգային գործունակ հայեցարկարգեր ու գաղափարախոսություն դրված չէ», - նշեց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն «կոշտ նախազգուշացում» է ուղարկում Իրանին
Միացյալ Նահանգներն «կոշտ նախազգուշացում» է ուղարկում Իրանին և խնդրում զսպվածություն ցուցաբերել, քանի որ իրավիճակը Մերձավ...
Մերժում ենք տասնամյակների ընթացքում գործող քաղաքականությունը. Տիգրան Ավինյանը՝ բենզալցակայանների մասին
Երևանում ապամոնտաժվել է 14 բենզալցակայան, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ք...
Ադրբեջանի ՄԻՊ. Արցախի նախկին ղեկավարներին հնարավորություն է ընձեռնվում կապ հաստատել ընտանիքների հետ
Ադրբեջանի ՄԻՊ-ը ասել է, որ Արցախի նախկին ղեկավարներին հնարավորություն է ընձեռնվում կապ հաստատել ընտանիքների հետ: Այս մաս...
Սահակաշվիլին քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի. Վրաստանի արդարադատության նախարար
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել, քանի որ Վրաստանի քաղաքացի չի հա...