Մերժում ենք տասնամյակների ընթացքում գործող քաղաքականությունը. Տիգրան Ավինյանը՝ բենզալցակայանների մասին
Երևանում ապամոնտաժվել է 14 բենզալցակայան, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում այս մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սա կարևոր է այն առումով, որ այդ բենզալցակայաններն ուղղակիորեն գործել են նորմատիվային խախտումներով։ Այդ նորմատիվային տվյալները կարևոր են անվտանգության տեսանկյունից։ Երբ մենք բենզալցակայանն ապամոնտաժում ենք, առաջին բանը, որ անում ենք, անվտանգային հարց ենք լուծում։ Երևանում որևէ մեկի տան կողքը կարող էր բենզալցակայան աշխատել։ Երևանի կենտրոնում ունեինք 5 բենզալցակայան, որոնք ապամոնտաժվեցին։ Կարծում եմ, որ շատ ողջունելի ու տրամաբանական աշխատանք է կատարվում։ Այս խստությունը մենք շարունակելու ենք պահպանել», - ասաց Ավինյանը։
Նա հայտարարեց, թե մերժում են տասնամյակների ընթացքում գոյություն ունեցող այն քաղաքականությանը, որի արդյունքում, օրինակ, Կենտրոնում բենզալցակայաններ են գործել, համայնքային հողերի վրա ինքնակամ շինությունների աճ է գրանցվել։
«Մենք ասում ենք, որ բոլորին բերելու ենք առկա չափորոշիչների համաձայն գործողություններ իրականացնելու», - ասաց Տիգրան Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն «կոշտ նախազգուշացում» է ուղարկում Իրանին
Միացյալ Նահանգներն «կոշտ նախազգուշացում» է ուղարկում Իրանին և խնդրում զսպվածություն ցուցաբերել, քանի որ իրավիճակը Մերձավ...
Միայն բանակով հնարավոր չէ ապահովել անվտանգություն. Փաշինյան
Պետությունը պետություն է այնքանով, թե ինչքան մարդ է այնտեղ ապրում, ինչքան մարդ է այնտեղ ծնվում, ինչքան մարդ է այդ երկրի...
Ադրբեջանի ՄԻՊ. Արցախի նախկին ղեկավարներին հնարավորություն է ընձեռնվում կապ հաստատել ընտանիքների հետ
Ադրբեջանի ՄԻՊ-ը ասել է, որ Արցախի նախկին ղեկավարներին հնարավորություն է ընձեռնվում կապ հաստատել ընտանիքների հետ: Այս մաս...
Սահակաշվիլին քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի. Վրաստանի արդարադատության նախարար
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել, քանի որ Վրաստանի քաղաքացի չի հա...