Իսրայելի բանակը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարին

Իսրայելի բանակը հայտարարել Է ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարի ոչնչացման մասին։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակն իր տելեգրամյան ալիքում։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 


 

«Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակի և ԻՍԱ-ի  (Իսրայելի անվտանգության վարչություն) հետախուզության հիման վրա Իսրայելի կործանիչները հարվածել են ՀԱՄԱՍ-ի Հյուսիսային բրիգադի Բեյթ Լահիա գումարտակի հրամանատար Նասիմ Աբու Աջինային, ով հոկտեմբերի 7-ին Կիբուց Էրեզում և Մոշավ Նեթիվ ՀաԱսարայում ղեկավարել է կոտորածը: Նախկինում Աբու Աջինան ղեկավարում էր ՀԱՄԱՍ-ի օդային զանգվածը և մասնակցում ահաբեկչական կազմակերպության անօդաչու թռչող սարքերի և պարապլաներների մշակմանը»,- ասվում է իսրայելցի զինվորականների հայտարարության մեջ:

 

Նշվում է, որ նախկինում Աբու Հաջինը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի համար ԱԹՍ-ների և պարապլանների մշակմանը:

 

«Նրա վերացումը զգալիորեն վնասում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ջանքերին՝ խափանելու Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ։

Քաղաքականություն