«Ներում–բեկում չի լինելու». Փաշինյան
Հայաստանում մակրոտնտեսական կայունության համար ամենամեծ սպառնալիքներից մեկը կոռուպցիայի հնարավոր վերակտիվացումն է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
«Մենք պետք է մեր սկզբունքային պայքարն ավելի խորացնենք կոռուպցիայի դեմ։ Մենք մտահոգված ենք այն տեղեկություններով, որ ամենատարբեր տեղերում, ամենատարբեր մակարդակներով, կաշառքներով, կոռուպցիոն եղանակներով ՀՀ–ում դեռևս հնարավոր է հարցեր լուծել։ Ես ուզում եմ վերահաստատել մեր քաղաքական կամքը որևէ ճգնաժամ, որևէ ցնցում չի կարող հակակոռուպցիոն պայքարը թուլացնել»,–ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ դա ազգային անվտանգության, պետության շահերի հարց է, և այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը նույնքան հրատապ է, որքան 2018-2019 թվականներին։
«Այս հարցում, ինչպես և նախկինում, ներում–բեկում չի լինելու»,–ընդգծեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարո...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...