Ինչպես է Կրեմլը մեկնաբանել Մախաչկալայում տեղի ունեցած իրադարձությունները
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է երեկ Մախաչկալայում տեղի ունեցած իրադարձությունները: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Սա հիմնականում արտաքին միջամտության հետևանք է, այդ թվում՝ տեղեկատվական ազդեցության», - Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա՝ քննարկելու Արևմուտքի փորձերը՝ օգտագործելու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության պառակտման համար:
«Պուտինը երկուշաբթի հրապարակային ելույթ կունենա բոլոր ուժային կառույցների ղեկավարների, այդ թվում՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել 29-ին Մախաչկալայի օդանավակայանում ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Թել Ավիվից կանոնավոր չվերթի ժամանման պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Երևանը ծանրաբեռնված է, ինչու՞ չեք նախատեսում Ակադեմիական քաղաքը մարզերում բացել․ հարց՝ նախարարին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետա...
Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները․ ներկայացնում է Միրզոյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր ե...
Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մու...
Փաշինյանը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման և Ալիևի մասնակցության մասին
Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսել...