Հնարավոր է արդյոք ԱՄՆ-ն միանա դիտորդական առաքելությանը ՀՀ-ում․ ինչ են պատասխանում դեսպանությունից
Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստանում, «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանությունից՝ ըստ էության անպատասխան թողնելով հարցը։
«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր դեսպանությունից, թե հնարավո՞ր է արդյոք Միացյալ Նահանգները ևս միանա դիտորդական առաքելությանը՝ հաշվի առնելով, որ կան հավաստի տեղեկություններ ԵՄ առաքելության ընդլայնման վերաբերյալ։
Դեսպանատնից միայն նշել են, որ ողջունում են գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում փոխվստահություն կառուցելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար կառուցողական մթնոլորտ ապահովելու հարցում։
«Միացյալ Նահանգները ամուր աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասված է ԱՄՆ դեսպանության պատասխանում։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին` ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկել է համաձայնագիր ստորագրել. Արշակյան
Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայն...