Վաշինգտոնը կշարունակի աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի հարցում. Պետդեպ
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումը բխում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ աշխարհի շահերից։
Վաշինգտոնը կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի կնքման հարցում։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ դա բխում է երկու կողմերի, տարածաշրջանի և նաև ամբողջ աշխարհի շահերից, որպեսզի կողմերը հասնեն խաղաղության հարցում համաձայնության։ Մենք կշարունակենք պնդել սա»,- ասել է Միլլերը՝ մեկնաբանելով Բրյուսելում նախատեսված` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման չեղարկումը։
Ավելի վաղ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը չի կայանա ժամանակի սղության պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի քարտեզը
Վարչապետը «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ միջազգային ֆորումին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղու...
Հոկտեմբերի 27-ի բաց թողնված փամփnւշտը սլանում է Սյունիքի ուղղությամբ․ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «հոկտեմբերի 27»-ի գործով անցած տարի երկու անգամ...
Արցախի հակամարտությունը լուծված չէ. Սեյրան Օհանյան
Արցախի հակամարտությունը լուծված չէ, և Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է։Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ հայտա...
Ում շնորհիվ է հնարավոր բացահայտել հոկտեմբերի 27-ի գործը. Անդրանիկ Քոչարյանը` վկաների մասին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հետաքրքրում է, թե ուր է «Հոկտեմբերի 27»-ի գո...