Հիշում ենք և պահանջում․ Կանադայի արտգործախարարի հայերեն գրառումը
Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ այցելությունից հետո X սոցցանցում հայերեն գրառում է արել:
«1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել: Այստեղ` Երևանում, մենք շարունակում ենք ոգեկոչել զոհերի հիշատակը և պարտավորվում ենք երբեք չմոռանալ մեր պատմության այդ մութ դրվագը»,-գրել է նա՝ շարունակելով այն հայերեն. «Հիշում ենք և պահանջում» նախադասությամբ:
Հիշեցնենք, որ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան մեկնարկել է հոկտեմբերի 25-ին: Նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, մասնակցել ՀՀ-ում Կանադայի դեսպանատան բացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Th...
Միշուստինը ստորագրել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հրամանագիրը
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այս մասին համապատասխան հ...