Չինաստանի ԱԳՆ ղեկավարն ԱՄՆ–ում է. նա և Բայդենը հանդիպել են
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին քննարկել են երկկողմ հարաբերությունները և երկրների միջև մրցակցությունը, հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահը նշել է, որ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը պետք է իրենց հարաբերություններում պատասխանատու մոտեցում ցուցաբերեն մրցակցության նկատմամբ և պահպանեն հաղորդակցության բաց ուղիները», - ասվում է հայտարարության մեջ։ Բայդենը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը պետք է միասին աշխատեն գլոբալ խնդիրները լուծելու համար։
ԱՄՆ նախագահը նաեւ իր ցավակցությունն է հայտնել Չինաստանի նախկին պետական խորհրդական Լի Կեցյանի մահվան կապակցությամբ, ով կյանքից հեռացել է 68 տարեկանում։
Վան Ին Վաշինգտոնում կլինի հոկտեմբերի 26-ից 28-ը։ Նա պետք է նաև հանդիպումներ ունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Th...
Միշուստինը ստորագրել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հրամանագիրը
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այս մասին համապատասխան հ...