Արդյո՞ք «վերևներից» հրահանգ կա Արցախի փոխարեն Լեռնային Ղարաբաղ ասելու. ՆԳ փոխնախարարը պարզաբանում է
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ՆԳՆ-ում վարչությունների մակարդակով արդեն կառուցվածքային փոփոխություններ իրականացվում են։
«Այս պահի դրությամբ կադրային համալրման փուլում են գտնվում։ Եթե այդ մասով նախագծերը նայեք, ապա կտեսնեք, որ բաց և թափանցիկ մրցույթ է լինելու՝ հարցազրույցի ձևաչափով։ Հարցազրույցն իրականացնելու է հանձնաժողովային կազմը, որտեղ կլինեն ներկայացուցիցչներ թե՛ ՆԳՆ-ից, թե՛ բարեվարքության մասնագետ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, թե՛ հասարակական կազմակերպություններից»,-ասաց նա։
Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք «վերևներից» հրահանգ կա, որ Արցախ բառը չօգտագործեն. «Այդ մասով արդեն որոշակի պարզաբանում տրվել է, որ միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղ տերմինալոգիան շատ ավելի հանրամատչելի է և այստեղ որևէ խնդիր չկա»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի քարտեզը
Վարչապետը «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ միջազգային ֆորումին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղու...
Ադրբեջանը մտադիր չէ հարձակվել Սյունիքի վրա․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Político»-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական լուծման և հարձակվել...
Արցախի հակամարտությունը լուծված չէ. Սեյրան Օհանյան
Արցախի հակամարտությունը լուծված չէ, և Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է։Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ հայտա...
Վերևից ինչ-որ հանձնարարական չկա. Մինասյանը` «Արցախ» բառը կիրառելու մասին
Որևէ հանձնարարական կամ վերևից ինչ-որ դիտողություն չկա, որպեսզի ՀՀ պաշտոնյաներն «Արցախ» տերմինը չօգտագործեն` փոխարենը կիր...