Վերևից ինչ-որ հանձնարարական չկա. Մինասյանը` «Արցախ» բառը կիրառելու մասին
Որևէ հանձնարարական կամ վերևից ինչ-որ դիտողություն չկա, որպեսզի ՀՀ պաշտոնյաներն «Արցախ» տերմինը չօգտագործեն` փոխարենը կիրառելով «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Բնականաբար ոչ, չկա նման բան: Որևէ նման հանձնարարական կամ վերևից ինչ-որ դիտողություն չկա»,– վստահեցրեց Մինասյանը:
Դիտարկմանը, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ են որոշ պաշտոնյաներ Արցախ բառն օգտագործելուց հետո ներողություն խնդրում և ուղղում իրենց, Գրիգոր Մինասյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ նման որևէ հրահանգ իրենք չեն ստացել:
Նշենք, որ ՀՀ պաշտոնյաների կողմից խոսքի մեջ նման ուղղումներ վերջին շրջանում պարբերաբար են տեղի ունենում։ Առավել ցայտուն օրինակ էր ՀՀ վարչապետ Նազելի Բաղդասարյանի կողմից արված ուղղումը, երբ նա ՀՀ կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց «Արցախից բռնի տեղահանված, ապա անմիջապես ուղղեց իրեն` ասելով Լեռնային Ղարաբաղից»։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի քարտեզը
Վարչապետը «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ միջազգային ֆորումին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղու...
Հոկտեմբերի 27-ի բաց թողնված փամփnւշտը սլանում է Սյունիքի ուղղությամբ․ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «հոկտեմբերի 27»-ի գործով անցած տարի երկու անգամ...
Ադրբեջանը մտադիր չէ հարձակվել Սյունիքի վրա․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Político»-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական լուծման և հարձակվել...
Արցախի հակամարտությունը լուծված չէ. Սեյրան Օհանյան
Արցախի հակամարտությունը լուծված չէ, և Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է։Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ հայտա...