Ովքեր են Երևանի 4 նոր փոխքաղաքապետերը
Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստը, որին մասնակցում էր ավագանու 48 անդամ։ Այսօրվա նիստի օրակարգում էր Երևանի փոխքաղաքապետեր ընտրելու հարցը:
Արմեն Փամբուխչյանը ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։
Քաղաքապետի տեղակալներ ընտրվեցին նայև Լևոն Հովհաննիսյանը 31 կողմ, 5 ձեռնպահ ձայներով, Սուրեն Գրիգորյանը 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով և Սարգիս Մադաթյանը 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով:
Նշենք որ քաղաքապետի տեղեկալներից 3-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են, 1-ը «Հանրապետություն» կուսակցությունից:
Նշենք նաև, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը «Հանրային ձայն» խմբակցությանը հորդորեց չմասնակցել քաղաքային իշխանությունների ձևավորման համար նախատեսված քվեարկություններին։
«Հորդորում եմ չգրանցվել փոխքաղաքապետերի ընտրության քվեարկության համար, քվորում չի ապահովվի, հետևաբար, նիստը չի կայանա և իշխանությունները չեն ձևավորվի»,- հայտարարեց Արամ Թորոսյանը։
Այս հայտարարությունից հետո «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը։
«Հանրային ձայն» խմբակցությունն էլ հայտնեց, որ բոլոր թեկնածուներին ձեռնպահ է քվեարկելու, քանի որ ծանոթ չէ նրանց ու նրանց գործունեությանը։
[10111717c7b24993c0ebb3b883529438.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման և Ալիևի մասնակցության մասին
Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսել...
Որոնք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները․ ներկայացնում է Միրզոյանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր ե...
Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը հանդիպել են Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մու...
Թեհրանում Միրզոյանն ու Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է...