ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ՊՆ–ն ցուցադրել է «Տուլա» միջուկային սուզանավից «Սինևա» բալիստիկ հրթիռի արձակումը

ՌԴ ՊՆ–ն ցուցադրել է «Տուլա» միջուկային սուզանավից ռազմավարական միջուկային ուժերի վարժանքների ժամանակ «Սինևա» բալիստիկ հրթիռի արձակումը։

 

Ինչպես նշվում է Կրեմլի կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում, վարժանքների ընթացքում ռուսական միջուկային զսպման ուժերը Բարենցի ծովից «Տուլա» ատոմային սուզանավից արձակել են «Սինևա» բալիստիկ հրթիռ։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ 

«Ռուսաստանի Դաշնության ռազմավարական զսպման ուժերի վարժանքների ընթացքում տեղի են ունեցել բալիստիկ և թեւավոր հրթիռների գործնական արձակումներ»,– հաղորդում է Կրեմլը։ 

Զսպման ուժերի պատրաստության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ստուգել է ռազմական հրամանատարության և կառավարման մարմինների պատրաստությունը, ղեկավարման և օպերատիվ անձնակազմի աշխատանքային հմտությունները:

Քաղաքականություն