ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայի Յարմուխ և Ալ Ջալաա շրջաններում ՑԱԽԱԼ–ի ավիահարվածների հետևանքով զոհվել է 33 մարդ

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի Յարմուխ և Ալ Ջալաա շրջաններում: Ինչպես գրում են թելեգրամյան ալիքները՝ հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի:

 

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման միջև զինված հակամարտության շարունակումը կարող է պայթյուն առաջացնել ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այս մասին ավելի վաղ հայտնել է Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ժամանակ՝ վերջինիս Ամման կատարած այցի ընթացքում։

 

«Պատերազմի շարունակումը Գազայի հատվածում կարող է հանգեցնել իրադրության պայթյունի ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Այս հակամարտության դադարեցումը չափազանց անհրաժեշտ է, և աշխարհը պետք է անհապաղ սկսի շարժվել այդ ուղղությամբ», - ասել է նա։

Քաղաքականություն