Տեղի է ունեցել Բայրամովի եւ Միրզոյանի հանդիպումը «3+3» ձեւաչափի շրջանակում. Իրանի արտգործնախարար
Թեհրանում «3+3» ձեւաչափով հանդիպման շրջանակում տեղի է ունեցել խոսակցություն Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ։ Այս մասին տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը Թեհրանում կայացած հանդիպման արդյունքներով։
«Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը «3+3» հանդիպման շրջանակում, որը տեղի է ունեցել Թեհրանում, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության եւ բարեկամության տանող ուղու քայլերից մեկն է։
Հանդիպման շրջանակում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները խոսելու հնարավորություն են ունեցել։ Այս հանդիպումը կնպաստի կայունության եւ անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասում»,- ասել է Աբդոլահիանը։
Նմանատիպ հոդվածներ
Պետդուման անորոշ ժամանակով հետաձգել է հայկական վարորդական վկայականների ճանաչումը
Պետդուման անժամկետ հետաձգել է հայկական վարորդական իրավունքի ճանաչումը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Պետդումա...
Ինչպե՞ս է ՀՀ–ն վճարելու մի քանի հարյուր միլիոն եվրոն. Լe Monde-ը` ֆրանսիական զենքի մասին
Հայտնի չէ, թե ինչպես է Հայաստանը վճարելու Ֆրանսիայի հետ կնքված ռազմական պայմանագրերի դիմաց, որոնք կարող են մի քանի հարյո...
ՌԴ–ում կարծում են` խաղաղության պայմանագիրը կազդի ՀՀ–ում իրենց ներկայության վրա. Արսենյան
Գուրգեն Արսենյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին և Ռուսաստանի...
«Զինամթերքի հսկայական պակաս կա. պահեստները դատարկ են». Ուկրաինայի վարչապետ
Զինամթերքի հսկայական պակաս է նկատվում ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում։ Բոլոր պաշարները սպառվել են, ուստի Ու...