Քաղաքականություն

Իսրայելում բացատրել են, թե ինչու Գազայի հատված վառելիք չեն ուղարկի

Իսրայելում բացատրել են, թե ինչու Գազայի հատված վառելիք չեն ուղարկի

Իսրայելը Գազայի հատված վառելիք տեղափոխելու թույլտվություն չի տա, քանի որ մտավախություն կա, որ ՀԱՄԱՍ-ը «կգողանա» այն: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի ավագ խորհրդական Մարկ Ռեգևը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


Նա նշել է, որ Իսրայելը դրա թույլտվությունը չի տա նույնիսկ ՀԱՄԱՍ-ի բոլոր պատանդներին ազատ արձակելու դեպքում:


«Ներկայումս մենք շահագրգռված չենք, որ ավելի շատ վառելիք մտնի ՀԱՄԱՍ - ի ռազմական մեքենա, և մենք վառելիքի (փոխադրման-խմբ.) թույլտվություն չենք տվել, մենք տվել ենք դեղորայքի, ջրի թույլտվություն։ Մենք սննդի թույլտվություն ենք տվել, այլևս ոչինչ չենք թույլատրել։ Կառավարության որոշումն այն է, որ վառելիքը չեն տեղափոխում, քանի որ այն կարող է գողանալ ՀԱՄԱՍ - ը եւ օգտագործել այն հրթիռները սնուցելու համար, որոնք արձակվում են Իսրայելի ուղղությամբ ՝ մեր ժողովրդին սպանելու նպատակով», - հայտարարել է Ռեգևը։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250