Որն է «3+3» ձևաչափով հանդիպման հիմնական նպատակը. Իրանի դեսպանը պարզաբանում է
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման հիմնական նպատակն ու օրակարգը տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումն է: Տեղելությունը հայտնում է Pars Today-ը։
«Թեհրանում կազմակերպված հանդիպման օրակարգի գլխավոր հարցը տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումն է Իրանի հարևանության քաղաքականության շրջանակում: Խոսքը տարածաշրջանի երկրների համագործակցության և փոխգործակցության հարցերի ու արտաքին խաղացողների չմիջամտելու մասին է»,– ասել է Ջալալին:
Իրանի մայրաքաղաքում այսօր կայանալու է Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Ձևաչափը նախատեսում է նաև Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հրաժարվել է միանալ դրան։
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբյուրի...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն` ադրբեջանա-թուրքական զորավարժությունների մասին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն չափազանց զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների նկատմամբ: Այս մա...