Կիեւը ԵՄ-ից ստացել է ֆինանսական օգնության հերթական տրանշը
Ուկրաինան Եվրամիությունից ստացել է մակրոֆինանսական օգնության 9-րդ տրանշը՝ 1,5 մլրդ եվրոյի չափով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն իր Telegram-յան ալիքում:
Նա ընդգծել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Եվրամիության բյուջետային աջակցությունը կազմել է 15 միլիարդ եվրո: Վարչապետի խոսքով՝ այդ գործոնը կարեւորագույններից մեկն է եւ օգնում է երկրին «լինել տնտեսապես ուժեղ եւ կայուն»:
«Այժմ Եվրահանձնաժողովի հետ համատեղ աշխատում ենք Ukraine Facility նոր երկարաժամկետ ծրագրի վրա՝ 50 մլրդ եվրո ընդհանուր ծավալով։ ակնկալում ենք հաջորդ տարի դրանցից ստանալ18 մլրդ եվրո», — գրել է Շմիգալը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ Եվրամիությունը 2022 թվականից Ուկրաինային 90 մլրդ եվրո է հատկացրել։
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբյուրի...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն` ադրբեջանա-թուրքական զորավարժությունների մասին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն չափազանց զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների նկատմամբ: Այս մա...