Ինչու է ԱՄՆ-ն Իսրայելին խնդրել հետաձգել Գազայի հատվածում ցամաքային գործողությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը խնդրել է Իսրայելին հետաձգել Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկը, որպեսզի ժամանակ շահի պատանդների շուրջ բանակցությունների եւ մարդասիրական օգնություն հասցնելու համար, հայտնում է The New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Տեղեկատվությունը փոխանցում է meduza.io-ն:
Պարբերականը նշում է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից երկու ամերիկուհիների ազատ արձակումը ստիպել է ԱՄՆ-ին ավելի հաստատակամորեն հասնել Գազայի հատվածում ցամաքային գործողության հետաձգման: Պարբերականի աղբյուրը, որը ծանոթ է բանակցությունների ընթացքին, նշել է, որ ՀԱՄԱՍ-ն ուղղակիորեն զգուշացրել է, որ գործողության մեկնարկը պատանդների ազատ արձակումը շատ ավելի քիչ հավանական կդարձնի:
Ավելի վաղ պարբերականը գրել էր, որ ամերիկացի և արևմտյան այլ պաշտոնյաներ կարծում են, որ բանակցությունների ընթացքում ՀԱՄԱՍ-ը կարող է ազատ արձակել կանանց և երեխաներին, որոնց նրանք պատանդ են պահում: Իսրայելցի բարձրաստիճան զինվորականն էլ իր հերթին ասել է, որ խմբավորումը կարող է ազատ արձակել երկքաղաքացիություն ունեցող 50 պատանդների:
Այնուամենայնիվ, նշում է հրատարակությունը, ԱՄՆ-ը փորձում է ժամանակ շահել ոչ միայն պատանդների շուրջ բանակցությունների եւ մարդասիրական օգնության մատակարարումների համար, այլեւ Մերձավոր Արեւելքում ամերիկյան հաստատությունների պաշտպանությունն ուժեղացնելու համար այն հարձակումների դեպքում, որոնց նրանք կարող են ենթարկվել Գազայի հատվածում ցամաքային գործողության սկսվելուց հետո:
Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ հարձակման հետաձգումը կարող է առիթ տալ կարծելու, թե ԱՄՆ-ն վերահսկում է Իսրայելը:
Իսրայելցի զինվորականների հայտարարության համաձայն, ՀԱՄԱՍ-ի զինյալները պատանդ են պահում առնվազն 212 մարդու:
Նմանատիպ հոդվածներ
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբյուրի...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն` ադրբեջանա-թուրքական զորավարժությունների մասին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն չափազանց զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների նկատմամբ: Այս մա...