Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել Է Իսրայելում հակամարտության սրման մեջ
ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է պատերազմին և փորձում է մեղքը բարդել պաղեստինյան կողմի վրա, չնայած ինքն է հրահրում հակամարտությունը:
Այս մասին գրում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության (ՑՏԱԿ) հաղորդագրության մեջ։
Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է վատթարանալ և մոտենում է «լայնամասշտաբ պատերազմի»: ՑՏԱԿ-ը մատնանշում է Իսրայելին ամերիկյան զենքի մատակարարումները և հակամարտության սուր փուլի սկսվելուց անմիջապես հետո տարածաշրջան ավիակիրներ ուղարկելը:
Բացի այդ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն ակտիվորեն աջակցում են պատերազմին և արգելափակում են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նախաձեռնությունները:
ՑՏԱԿ-ն ընդգծում է, որ ԱՄՆ-ի երկակի քաղաքականությունը սպառնում է համաշխարհային ասպարեզում կայունությանն ու անվտանգությանը:
«Մերձավոր Արևելքում զանգվածային սպանդն ուժեղանում է ԱՄՆ-ի կանխակալ և կանխամտածված հրահրման պատճառով»,- ասվում է հոդվածում:
Հյուսիսայսին Կորեան նաև անհամաձայնություն է հայտնել Վաշինգտոնի անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա վետո դնելուն, և կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության մուտքը Գազա:
Փհենյանը քննադատության է ենթարկել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Եվրամիությանը քվեարկության կապակցությամբ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը «ամբողջությամբ ոչնչացրել Է Մերձավոր Արեւելքում իրավիճակի վատթարացումը կանխելու փոքր հնարավորությունը», իսկ ԵՄ-ն աջակցել է այդ դիրքորոշմանը:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբ...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն` ադրբեջանա-թուրքական զորավարժությունների մասին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն չափազանց զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների նկատմամբ: Այս մա...