Եթե Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ սադրիչ քաղաքականությունը, պատժամիջոցներ կկիրառվեն, որոնք մշակման փուլում են. Ռոթ
Եթե Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ սադրիչ քաղաքականությունը, պատժամիջոցներ կկիրառվեն: Այս մասին այսօր Երեւանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
Գերմանացի պատգամավորն իր այցն անվանել է «աջակցության ուղերձ Հայաստանին» և նախազգուշացում Ադրբեջանի բռնատիրական ռեժիմին, որ Եվրոպայում ռազմական սպառնալիքը չի հանդուրժվելու։
«Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ուժի կիրառումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում էր, և մենք խստորեն դատապարտում ենք նման պահվածքը։ Հայաստանի երիտասարդ ժողովրդավարության և Ադրբեջանի ավտոկրատիայի միջեւ հավասարության նշան դնելու քաղաքականությունը ձախողվել է: Սա նշանակում է, որ քաղաքականությունը պետք է փոխել և հստակ դիրքորոշում որդեգրել։ Եթե Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ սադրիչ քաղաքականությունը, պատժամիջոցներ կկիրառվեն: Դրանք ներկայումս մշակման փուլում են»,- ասել է Ռոթը:
Նա կողմ է արտահայտվել Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնմանը Հայաստանի բնակչության անվտանգության ամրապնդման նպատակով։
Պատասխանելով բաքվի նկատմամբ պատժամիջոցների մասին հարցին՝ Ռոթը պարզաբանել է, որ մինչ այժմ դրա վերաբերյալ նույնիսկ նախագիծ չկա, սակայն կարելի է խոսել էներգետիկ ոլորտում համագործակցության ծավալների կրճատման մասին։
«Ավտորիտար պետությունները հասկանում են մեկ լեզու, ուստի նրանք պետք է իմանան, թե ինչ հետևանքներ կունենան ռազմական գործողությունները, եթե նման քայլի դիմեն»,- ասաց պատգամավորը։
Ըստ Ռոթի, Ադրբեջանն արդեն կորցրել է վստահությունը եւ միջազգային հանրության կողմից չի համարվում վստահելի գործընկեր։ Միաժամանակ Ռոթը վստահեցրել է, որ ԵՄ-ն ամեն ինչ կանի բանակցությունները շարունակելու և կայուն խաղաղության հասնելու համար։ Նա խոստովանել է, որ վերջին ամիսներին հայ գործընկերները խոսել են իրադարձությունների ռազմական զարգացման հնարավորության մասին, բայց դրանք չեն լսել եվրոպական մայրաքաղաքներում։
Հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ պատգամավորն ասաց, որ դրանք կարող են ընդունվել ԵՄ մակարդակով, սակայն, ցավոք, այս հարցում կոնսենսուս չկա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխայել Ռոթը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել էր Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբյուրի...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն` ադրբեջանա-թուրքական զորավարժությունների մասին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն չափազանց զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների նկատմամբ: Այս մա...