Որքան է Գազայի հատվածում «Համաս»-ի պատանդների թիվը
Գազայի հատվածում «Համաս»-ի պատանդների թիվը հասել է 212 հոգու: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին:
«Մենք իրազեկել ենք 212 պատանդների և ՑԱԽԱԼ-ի զոհված 307 մարտիկների ընտանիքներին»,-ասել է նա The Times of Israel-ին։
Պատանդների թիվն անընդհատ աճում է: Հոկտեմբերի19-ին 203 պատանդի մասին էր հաղորդվել, այդ թվում՝ գրեթե 30 երեխա և 10-20 տարեց, երկքաղաքացիներ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմուկում ապաստանած արցախցիներին ոչ պիտանի ճակնդեղ են տրամադրել․ պարզաբանում
Համացանցում օգտատեր Հասմիկ Աղաբեկյանն իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել, որ Ջերմուկում արցախցիներին բանջարեղեն...
Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Ա...
Քարտեզները Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում․ դրանցից մեկում Հայաստանը բացակայում է
Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուր...
Արծվաշենի համայնքապետը՝ Ալիևի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարության մասին
Բանակցությունների ընթացքում, եթե կարողացան գալ հայտարարի և նորմալ փոխանակել՝ մեր զարկերակները կազատվեն, եթե չկարողացան՝...