Տիգրան Ավինյանը ոսկե մեդալով պարգևատրել է ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին. ի՞նչ է հայտնի նրա մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր որոշումներից մեկով ոսկե մեդալով է պարգևատրել Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին։
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N
1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով և 10-րդ կետով.
Հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,-ասված է Ավինյանի որոշման մեջ։
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների նախորդ տարի սեպտեմբերի 21-ին հենց նրա հրամանով են Եռաբլուրից բերման ենթարկել զոհվածների ծնողներին:
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Նմանատիպ հոդվածներ
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբ...
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
ԵՄ-ն կարող է ընդլայնել առաքելությունը ՀՀ-ում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից սպառնալիքի. բարձրաստիճան ներկայացուցիչ
Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում` ի պատասխան Ադրբեջանի կողմից երկրի ինքնիշխանու...