ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՑԱԽԱԼ–ը հրկիզիչ ռումբեր է կիրառում Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերը ռումբեր են կիրառում Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրում է թելեգրամյան ալիքները՝ հրապարակելով նաև տեսակադրեր:
Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումների պատճառով վիրավորված իսրայելցիների թիվը գերազանցել է 5 հազարը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ շարժումը պատանդ է պահում առնվազն 210 մարդու, սակայն դա վերջնական թիվ չէ: Միևնույն ժամանակ, Գազայի հատվածում էսկալացիայի սկզբից ի վեր 4385 մարդ է զոհվել, ավելի քան 13,5 հազարը՝ վիրավորվել, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։