Ռուսաստանը Պաղեստինի և Իսրայելի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ կհրավիրի. Պոլյանսկի
Ռուսաստանը պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր նիստ կհրավիրի: Այս մասին «Սոլովյով Live»-ի եթերում ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Նշենք, որ այս շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարողացել ընդունել Ռուսաստանի, այնուհետև Բրազիլիայի բանաձևերը:
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ պատրաստվում է ռազմական գործողությունների հաջորդ փուլին, որը կներառի նաև ցամաքային գործողություններ:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4000-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` 1000-ը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել մոտ 250 մարդու։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Th...
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...