Ըստ իսրայելցիների 80%-ի՝ Նեթանյահուն պատասխանտվություն պետք է կրի
Ըստ Maariv թերթի հարցման՝ իսրայելցիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հրապարակայնորեն ընդունի պատասխանատվությունը ապշեցուցիչ ձախողումների համար, որոնք հանգեցրին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավերիչ գրոհին: Իսրայելի պաշտպանության և «Շին Բեթ»-ի ղեկավարներն արդեն ստանձնել են նման պատասխանատվություն, ինչպես նաև պաշտպանության նախարարն ու ֆինանսների նախարարը:
Իսրայելցիների 80%–ն ասում է, որ Նեթանյահուն պետք է հետևի նրանց օրինակին։ Հարցվածների 69%–ը, ընդ որում, անցյալ տարվա ընտրություններին քվեարկել են վարչապետի «Լիկուդ» կուսակցության օգտին: Հանրության միայն 8%-ն է կարծում, որ վարչապետը մեղավոր չէ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ պարզաբանում է տվել ոստիկանությունն արցախցիներին 100 հազարական դրամով տուգանելու վերաբերյալ
Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապ...
Ինչո՞ւ ապրիլից Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսեր չկան. քաղավիացիայից պարզաբանում են
Համացանցում տևական ժամանակ է տեղեկություններ են պտտվում, որ Երեևան-Մոսկվա կամ Մոսկվայից Երևան ուղիղ թռիչքներ ապրիլից չկա...
Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը. Հայկ Կոստանյան
Կից ներկայացվող սխեմայի համաձայն՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի1.5 տ առա...
Ունեինք 2 տարբերակ. Խորեն Գրիգորյանն` Արաբկիրում ոռոգման համակարգի անցկացում իրականացնելու մասին
Հարգելի երևանցիներ, հարգելի արաբկիրցիներ: Արաբկիր վարչական շրջանում ոռոգման համակարգի անցկացում է իրականացվում: Այս մասի...