ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե որ դեպքում կարելի էր խուսափել Գազայի հատվածի հիվանդանոցին հարվածելուց
Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 16-ին ընդուներ Գազայի հատվածում հումանիտար հրադադարի ռուսական նախագիծը, ապա «Ալ Ահլի» հիվանդանոցի վրա հարվածից հնարավոր կլիներ խուսափել, հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում: Մեկնաբանությունը հրապարակված Է գերատեսչության կայքում։ Տեղեկատվությունը փոխանցում է gazeta.ru-ն:
«Հնարավոր էր խուսափել հրթիռային հարվածից։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վերաբերյալ ԱՄՆ վետոն հստակ ցույց տվեց Վաշինգտոնի իրական ձգտումները տարածաշրջանում»,- նշել են նախարարությունում։
Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշված է, որ Մոսկվայի առաջարկած բանաձևը կարող է օգնել դադարեցնել լարվածության աճը և սանձել բռնությունը Պաղեստինի և Իսրայելի խաղաղ բնակիչների դեմ:
«Հենց ԱՄՆ-ի ձախողված քաղաքականությունն է պաղեստինա—իսրայելական ուղղությամբ հրահրել ներկայիս աղետալի սրացումը»,- եզրափակել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին հրթիռային հարված է հասցվել Գազայի հիվանդանոցին։ Պաղեստինի պաշտոնյաները Իսրայելին մեղադրել են ավիահարված հասցնելու մեջ: Իսրայելական կողմը կատարվածի համար մեղադրել է Պաղեստինյան «Իսլամական ջիհադին»:
Նմանատիպ հոդվածներ
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբյուրի...
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
Տիգրան Ավինյանը ոսկե մեդալով պարգևատրել է ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին. ի՞նչ է հայտնի նրա մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր որոշումներից մեկով ոսկե մեդալով է պարգևատրել Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակու...