Պաղեստինի նախագահը հրաժարվել է Բայդենի հետ հեռախոսազրույցից
Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը հրաժարվել է հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ վերջինիս չորեքշաբթի Իսրայել կատարած այցի ժամանակ: Այս մասին, ինչպես գրում է timesofisrael.com-ը, Kan հանրային հեռուստաընկերությանը հայտնել է աղբյուրը:
Վկայակոչելով Ռամալլայում անանուն քաջատեղյակ պաղեստինյան աղբյուրին` Kan-ը գրում է, որ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները փորձել են հեռախոսազրույց կազմակերպել առաջնորդների միջև, սակայն Աբասը մերժել է խնդրանքը:
Հիշեցնենք, որ Աբասը նաև հրաժարվել էր մասնակցել Բայդենի և արաբ առաջնորդների հետ հանդիպմանը, որը պետք է կայանար այս շաբաթվա սկզբին Հորդանանում:
Նմանատիպ հոդվածներ
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբյուրի...
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
«Այս տեսանյութը կեղծ է». վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Համացա...