«Այս տեսանյութը կեղծ է». վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ.
«Համացանցում հայտնվել է կեղծ տեսագրություն, որտեղ իբրև թե վարչապետ Փաշինյանը հայտնում է Մարկ Ցուկերբերգի հետ հիմնած ներդրումային ֆոնդի մասին և կոչ է անում քաղաքացիներին գրանցվել ինչ-ոչ կայքում՝ խոստանալով օրական մինչև 100,000 դրամ եկամուտ։
Վարչապետի մասնակցությամբ տարածված՝ օրական մինչև 100 հազար դրամ եկամուտ ունենալու մասին տեսանյութը կեղծ է, դրամաշորթման նպատակ է հետապնդում։
Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք նմանօրինակ՝ ոչ պաշտոնական տեսագրություններից, որպեսզի չդառնաք համացանցային դրամաշորթության զոհ»:
[e62a46d5d7e060ce17668e804d9d3258.jpg]
Նմանատիպ հոդվածներ
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբ...
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
«Ֆրանսիա, հաջորդը դու ես». ՀԱՄԱՍ-ի տարբերանշանով գրություններ` Փարիզում
Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Փարիզում հայտնվել են ՀԱՄԱՍ-ի տարբերանշանով կպչուն պիտակներ` «Ֆրանսի...