Լիբանանի հարավն է գնդակոծել Իսրայելը. լրագրողներ են կրակի տակ հայտնվել
Լիբանանյան բանակը հայտնել է, որ 7 լրագրողներից բաղկացած խումբը իսրայելական կրակի տակ է ընկել հարավային Լիբանանում, ինչի հետևանքով մեկը մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել:
«2023 թվականի հոկտեմբերի 19-ին թշնամու զինվորները (Իսրայելը – խմբ.) գնդացիրներից կրակել են յոթ լրագրողների խմբի վրա, որոնք լուսաբանում էին իրադարձությունները իսրայելական թշնամու դիրքի մոտ՝ Հուլա գյուղի մերձակայքում, ինչի արդյունքում նրանցից մեկը սպանվել է, ևս մեկը վիրավորվել է»,- ասվում է լիբանանյան բանակի հայտարարության մեջ։
Բանակը նաև հայտնել է, որ պարեկությունը, համաձայնեցնելով Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության (UNIFIL) հետ, վիրավորին և հանգուցյալի մարմինը տեղափոխել է հիվանդանոց, իսկ մնացած թիմին տեղափոխել անվտանգ վայր։
Լիբանանա-իսրայելական սահմանին երկու կողմից հրետակոծությունները շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ։ Իրավիճակը կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողության մասին։
Ավելի վաղ Լիբանանի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին ասել էր, որ իշխանությունները աշխատում են Իսրայելի և Գազայի հատվածի միջև սրման ֆոնին երկրում հանգիստ իրավիճակը պահպանելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի Հայաստան ներխուժման մասին տեղեկատվությունը սխալ է. Մեթյու Միլլեր
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է Politico պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոն...
Ադրբեջանի հաջորդ թիրախը Հայաստանում գտնվող «անկլավներն» են. Ալեքսանդր Լապշին
Բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը խոսել է Հայաստանին հարվածելու Ադրբեջանի համար ստեղծված հազվագյո...
Փաստաբանը՝ Վիտալի Բալասանյանին ԱԱԾ–ում հարցաքննելու և ադրբեջանցիների կողմից ձերբակալվելու մասին
Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվե...
Իրանը Հայաստանի պատճառով ՆԱՏՕ–ի 3–րդ բանակի հետ բախման չի գնա. վարչապետի նախկին խորհրդական
Իրանը Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ բախման չի գնա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկ...