Կրեմլից անդրադարձել են Բայդենի հայտարարություններին
Կրեմլն անընդունելի է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն ու ՀԱՄԱՍ-ի գործողությունները համեմատելու մասին հայտարարությունը։
«Մենք չենք ընդունում նման տոնը Ռուսաստանի Դաշնության և մեր նախագահի նկատմամբ»,- լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բայդենի համապատասխան խոսքերը։
«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց ունեն ընդհանրություն՝ նրանք երկուսն էլ ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը... Մենք չենք կարող և թույլ չենք տա, որ հաղթեն ՀԱՄԱՍ-ի նման ահաբեկիչներն ու Պուտինի նման բռնակալներ», - ասել է Բայդենը՝ խոսելով Օվալաձև աշխատասենյակից:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները: «Մայր Հայաս...
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Վահան Կոստանյան
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առա...
Վրաստանը հայտարարել է հնարավոր միջուկային պատերազմի նախապատրաստման մասին
Վրաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը նախապատրաստվելու համ...
Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել
Պաշտոնական Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել։ Մինչ երեկ ադրբեջ...