Կան քաղաքական հարցեր, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել. Արցախի նախագահ
Կան քաղաքական հարցեր, որոնց մասին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը չի կարող բարձրաձայնել, քանի որ դրանք իրենց մեջ մեծ վտանգներ կարող են պարունակել։ Նա այդ մասին հայտարարեց արցախցիների մի խմբի հետ հանդիպումից հետո Արցախի ներկայացուցչության մոտ հավաքվածներին։
«Ընդունեցի մի խումբ քաղաքացիների, նրանց հարցերը վերաբերում են սոցիալական խնդիրներին` աշխատանքի տեղավորում, աշխատավարձեր։ Բոլոր հարցերին տրվել են պատասխաններ, որքան մեր լիազորությունները ներում են։ Ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված»,–ասաց նա։
Շահրամանյանը նշեց, որ Արցախի ներկայացուցչությունում տրամադրելու են երկու սենյակ, որտեղ ով ցանկանա, կարող է գնալ ու գույքագրում անել, զբաղվել արցախցիներին հուզող հարցերով։
«Մեր դռները բոլորի առաջ բաց են. ով կարիք ունի, կարող է գալ ու մեր հնարավորությունների, լիազորությունների սահմաններում, լուծենք ձեր օրհասական հարցերը։ Խնդրում եմ` սթափ ու զգոն լինենք այս հարցերի շուրջ, քանի որ սա մեծ վտանգավորություն է ներկայացնում. պետք չէ դիմել սադրանքների, սա մեզ բնորոշ չէ։ Մենք իրավունք չունենք միմյանց նկատմամբ նման գործելաոճ դրսևորելու»,– ասաց Արցախի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները: «Մայր Հայաս...
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Վահան Կոստանյան
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առա...
Վրաստանը հայտարարել է հնարավոր միջուկային պատերազմի նախապատրաստման մասին
Վրաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը նախապատրաստվելու համ...
Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել
Պաշտոնական Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել։ Մինչ երեկ ադրբեջ...