Եվրոպայում շատերը հոգնել են Ուկրաինայից. Լավրով
Եվրոպական երկրների իշխանությունները զբաղված են իրենք իրենց համոզելով, որ Ուկրաինան, իբր, հաղթելու է մարտի դաշտում։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Նրանք` եվրոպացիները, իրենց համոզում են, որ Ուկրաինան կհաղթի մարտի դաշտում, և, հետևաբար, նրանք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի դա տեղի ունենա: Դե, եթե նման ինքնահիպնոսն օգնում է նրանց կյանքում, թող Աստված նրանց դատավոր լինի», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
«Կարծում եմ, որ Եվրոպայում շատերը հոգնել են Ուկրաինայից: Նրանք իներցիայով, իրենք իրենց համոզելու միջոցով փորձում են այս իրավիճակը պահել ջրի երեսին», - ասել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբյուրի...
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
Տիգրան Ավինյանը ոսկե մեդալով պարգևատրել է ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին. ի՞նչ է հայտնի նրա մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր որոշումներից մեկով ոսկե մեդալով է պարգևատրել Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակու...