
Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել Բենզեմային զրկել Ֆրանսիայի քաղաքացիությունից և «Ոսկե գնդակից». հայտնի է պատճառը

Եվրախորհրդարանի պատգամավոր Նադին Մորանոն խոսել է Քարիմ Բենզեմայի հետ կապված իրավիճակի մասին: Հայտնում է sports.ru-ն:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման պայմաններում Բենզեման հանդես է եկել ի պաշտպանություն Գազայի բնակիչների, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարեց Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողի կապի մասին ահաբեկիչների հետ: «Բենզեման կապված է «Մուսուլման եղբայրների» հետ»:
Սենատոր Վալերի Բուայեն, ով ներկայացնում է աջ կենտրոնամետ լիբերալ-պահպանողական Հանրապետական կուսակցությունը, կոչ է արել Բենզեմային զրկել Ֆրանսիայի քաղաքացիությունից և «Ոսկե գնդակից»:
«Նա դատապարտել է անարդար ռմբակոծությունը և իր մտքերը նվիրել Գազայի ժողովրդին։ Ոչ ոք չպետք է դատի որևէ մեկին Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու համար:
Խորապես ցնցողն այն էր, որ նա գիտեր, որ դա հատուկ հնչեղություն ուներ, երբ քեզ հետևում է 20 միլիոն մարդ: Նրա ուղերձը բացառապես թիրախավորված էր: Նա ֆրանսիացի է, ծնվել է Լիոնում, ունի երկքաղաքացիություն, և ոչ մի կերպ չի հիշատակել ֆրանսիացի զոհերի, այդ թվում՝ Գազայի հատվածում պահվող ֆրանսիացի պատանդների մասին։
Նա չդատապարտեց ահաբեկչությունը, նա չդատապարտեց այս հարձակման ահավոր հանցագործությունները, որը տեղի ունեցավ Իսրայելի հողում։ Վատն այն է, որ նա այդ մասին չի գրել, և դա էլ ավելի մեծ հնչեղություն է տալիս նրա խոսքերին։
Երբ դու ունես Ֆրանսիայի քաղաքացիություն, և մեր երկրում ուսուցիչ է սպանվել, մենք ունենք պատանդներ Գազայի հատվածում, ունենք ֆրանսիացիներ և ֆրանկո-իսրայելցիներ սպանված Իսրայելում, նվազագույնը, որ կարող ես անել, այս մարդկանց մասին հաղորդագրություն գրելն է։ Անհնար է պատկերացնել, որ նա դա չի արել։
Նա ֆուտբոլի աստղ է դարձել, քանի որ ծնվել է Ֆրանսիայում, որովհետև մեծացել է Ֆրանսիայում, որովհետև մարզվել է ֆրանսիական ուսումնական կենտրոններում, քանի որ ընտրվել է Ֆրանսիայի հավաքականում։ Իսկ նոր սպանված ու ֆրանսիացի ուսուցչի մասին խոսք չունի՞։ Արդյո՞ք նա ուղերձ չունի այս բոլոր պատանդների, այս սպանված, բռնաբարվածների մասին»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը: