ԱՄՆ-ն ստորգետնյա փորձարկում է անցկացրել ՌԴ-ի կողմից ՄՓՀԱՊ-ի վավերացումը հետ կանչելու օրը
Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, մինչ օրս չեն վավերացրել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը:
ԱՄՆ-ն ստորգետնյա փորձարկումներ է անցկացրել Նևադայի միջուկային զինափորձարանում։ Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, երբ Ռուսաստանի Պետդուման օրենք ընդունեց Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի (ՄՓՀԱՊ) վավերացումը հետ կանչելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը:
«Նևադայի ազգային անվտանգության օբյեկտի թիմը (Նևադայի զինափորձարան) օբյեկտում ստորգետնյա քիմիական պայթյուն է իրականացրել՝ նպատակ ունենալով բարելավել ամբողջ աշխարհում ցածր հզորությամբ միջուկային պայթյուններ հայտնաբերելու Միացյալ Նահանգների հնարավորությունը»,- ասվում է գերատեսչության հրապարակման մեջ:
«Այս փորձարկման համար օգտագործվել են բարձր հզորության քիմիական պայթուցիկ նյութեր և ռադիոիզոտոպային ինդիկատորներ»,-հավելել են նախարարությունում:
Հաղորդվում է, որ փորձը կատարվել է ԱՄՆ-ի՝ միջուկային զենքի չտարածմանը վերաբերող նպատակներով՝ գլոբալ միջուկային սպառնալիքները նվազեցնելու համար:
Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը ստորագրվել է 1996 թվականին։ Դրանով միջուկային զենք ունեցող երկրները նման փորձարկումներ չանցկացնելու կամավոր պարտավորություններ են ստանձնել։ Ռուսաստանն այն վավերացրել է 2000թ․-ին։ Սակայն մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, մինչ օրս չեն վավերացրել։
Նմանատիպ հոդվածներ
«Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով». Մոսկվայի բարձրաստիճան աղբյուր
Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին...
Իսրայելը հերքում է Գազայի հարավի համար հրադադարի լուրը
Իսրայելը, ըստ երևույթին, հերքում է Գազայի հարավի համար հումանիտար հրադադարի լուրը: Այս մասին հայտնում է BBC-ին: Աղբյուրի...
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
Տիգրան Ավինյանը ոսկե մեդալով պարգևատրել է ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին. ի՞նչ է հայտնի նրա մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր որոշումներից մեկով ոսկե մեդալով է պարգևատրել Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակու...