ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները ներխուժել են ԱՄՆ Կապիտոլիումի շենք. բերման է ենթարկվել մոտ 100 մարդ

Ցուցարարները ներխուժել են ԱՄՆ Կապիտոլիումի շենք՝ պահանջելով անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում։ 

ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ հակապատերազմական ցույցի ժամանակ բերման է ենթարկվել մոտ 100 մարդ։ Նրանցից մի քանիսին տարել են ոստիկանական երեք ավտոբուսներով։ Ոստիկանությունը հաստատել է, որ Կոնգրեսի շենքում այլևս ցուցարարներ չկան։ 

«Jewish Voice for peace» կազմակերպությունը հայտնել է, որ իրենց հաշվարկներով Վաշինգտոնում հակապատերազմական ցույցերին մասնակցել է 10 հազար մարդ, 500-ը ձերբակալվել է։

Քաղաքականություն