ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը ստացել է ԱՄՆ օգնության առաջին խմբաքանակը
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ամերիկյան ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեն Գուրիոն օդանավակայանում՝ իսրայելական զինվորականների համար զրահատեխնիկայի բեռով, որը պետք է փոխարինի հոկտեմբերի 7-ին սկսված մարտերի ժամանակ վնասված մեքենաներին, գրում է Times of Israel-ը։
Նախարարության պաշտոնյաների խոսքով, առաքումը 400 միլիոն շեքել արժողությամբ ավելի մեծ գնման մաս է կազմում՝ Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մեքենաների պարկը համալրելու համար:
Հաղորդագրության համաձայն՝ հետագա մատակարարումները կներառեն նաև շտապօգնության զրահապատ մեքենաներ, բեռնատարներ և ինժեներական սարքավորումներ: