Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից. Իրանի ԱԳ նախարար
Մերձավոր Արևելքի տարածաշրջանը նման է վառոդով տակառի, կա պայթյունի և իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալու հավանականություն։
Այս մասին IRNA-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ջիդդայից մեկնելուց առաջ:
«Վերջին հանդիպմանը ներկա բոլոր արտգործնախարարները համակարծիք են եղել Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի բնակչության դեմ սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության շուրջ»,- ասել է նա։
Իրանի արտգործնախարարը նշել է, որ բոլորը միակարծիք են, որ «քաղաքական ակտիվիստները չպետք է անտարբեր լինեն խաղաղ բնակչության, կանանց և երեխաների սպանությունների նկատմամբ և պետք է քայլեր ձեռնարկեն»։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Th...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...