ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԻՀՊԿ–ն հեռահար բալիստիկ հրթիռներ է տեղափոխում Իրանի արևմուտք. թելեգրամյան ալիքներ

Թելեգրամյան ալիքները հրապարակում են կադրեր, որտեղ իբր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հեռահար բալիստիկ հրթիռներ է տեղափոխում Իրանի արևմուտք:

 

Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ջիդդայից մեկնելուց առաջ հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը նման է վառոդով տակառի, կա պայթյունի և իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալու հավանականություն։

 

«Վերջին հանդիպմանը ներկա բոլոր արտգործնախարարները համակարծիք են եղել Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի բնակչության դեմ սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության շուրջ»,-  IRNA-ի հաղորդմամբ՝ ասել է նա։

 

Իրանի արտգործնախարարը նշել է, որ բոլորը միակարծիք են, որ «քաղաքական ակտիվիստները չպետք է անտարբեր լինեն խաղաղ բնակչության, կանանց և երեխաների սպանությունների նկատմամբ և պետք է քայլեր ձեռնարկեն»։

 

Քաղաքականություն