Լիտվան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը. Ինգրիդա Շիմոնիտե
Լիտվան վերահաստատում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն իր աջակցությունը: Այս մասին Երևանում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարեց Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:
«Մեր ազգերը վաղուց բարեկամական կապեր ունեն: Եվ մեզ միավորում են համանման պատմական փորձառություններ, փորձառություններ՝ բռնաճնշման, անկախության համար պայքարի, ժողովրդավարությունն ընտրելու և դրան հավատարիմ մնալու»,-ասել է Լիտվայի վարչապետը:
Շիմոնիտեն ընդգծեց՝ հպարտ է, որ Լիտվան առաջին պետությունն էր, որ Հայաստանի անկախությունը ճանաչեց 1991-ին:
«Եվ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ ու վերահաստատում եմ Լիտվայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավար, բարեփոխված Հայաստանի կառուցումը շարունակելու ձեր կառավարության հանձնառությանը»,-ասել է Լիտվայի վարչապետը:
Շիմոնիտեն նաև ընգծեց, որ Լիտվան մտադիր է աջակցել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացմանը:
«Վերահաստատեցի իմ անկեղծ ցանկությունը՝ տեսնելու Հայաստանում Եվրամիության ներկայության ավելացում: Վերահաստատեցի, որ Լիտվան մտադիր է աջակցել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացմանը»,-ասել է Շիմոնիտեն:
Նա նշեց, որ Եվրամիությունը մնում է Հայաստանի հիմնական գործընկերը՝ բարեփոխումների գործընթացներում: Լիտվան պատրաստ է ավելացնել իր փորձագիտական աջակցությունը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործմանը, նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների ընդհանուր գործընթացին:
Վարչապետները քննարկել են, թե ինչպես կարելի է Լիտվայի փորձագիտական կարողությունները օգտագործել տարբեր ոլորտներում:
Շիմոնիտեն համոզված է, որ բարեփոխումների գործընթացում Հայաստանի հաջողությունը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, բարձրացնել դիմակայունությունը և ապահովել Հայաստանի արժանի տեղը ժողովրդավարությունների համայնքում:
«Անկախ, ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ ժողովրդավարական Հայաստանը, ինչպես նաև խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներն են: Լիտվան հանձնառու է դրանց հասնելու ուղղությամբ աշխատելու միասին»,-ասել է Լիտվայի վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Սա ձախողում է. Փաշինյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին. WSJ
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, Th...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...