ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում ամբոխը ներխուժել է Իսրայելի հյուպատոսության տարածք
Գազայի հատվածում Ալ-Ահլի բապտիստական հիվանդանոցի վրա հարձակումից հետո Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ պաղեստինյան դրոշներ ձեռքին դուրս են եկել փողոց։ Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության դիմաց քաղաքացիները հավաքվել են ի նշան բողոքի, գրում է Anadolu գործակալությունը։
Մինչ որոշ քաղաքացիներ ձվեր են նետել հյուպատոսության շենքի վրա, տարածքում այրվել է Իսրայելի դրոշը։
Ամբոխի մեջ ոմանք ցանկացել են ճեղքել հյուպատոսությունը շրջապատող անվտանգության պատնեշները: Ըստ ԶԼՄ–ների՝ որոշ ցուցարարների հաջողվել է ներխուժել հյուպատոսության տարածք: Ոստիկանների և խմբի միջև ծեծկռտուք է սկսվել, անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել ամբոխը ցրելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմով. Թաթոյանը ապացույցներ է ներկայացրել
Ապացույցներով քարտեզների վրա հստակ ցույց ենք տվել Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի խումբ հրեա ծայրահեղականներ թքել են Երուսաղեմի հայկական միաբանության մուտքի մոտ. կա տուժած
Հոկտեմբերի 7-ին մի խումբ հրեա ծայրահեղականներ թքել են Երուսաղեմի հայկական միաբանության մուտքի մոտ։ Այս մասին գրում է 301...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազմամարդ հերթեր՝ «Վնուկովո» օդանակավայակում
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում բազմամարդ հերթեր են: Այս մասին հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները։Նշվում է Իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մախաչկալայում ագրեսիվ ամբոխը փորձում է ներխուժել Թել Ավիվից ժամանած ինքնաթիռ
Դաղստանում Մախաչկալայի օդանավակայան ներխուժած ամբոխը փորձում է մտնել Թել Ավիվ–Մախաչկալա չվերթն իրականացրած ինքնաթիռ: Ավե...