ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայր ու որդի գլորվել են «Կորեայի ձորը»․ մանրամասներ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40- ի սահմաններում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան «Կորեայի ձոր»-ում՝ ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 180 մ գլորվելով բախվել է քարերին և հայտնվել ձորում: 

Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:  

Վիրավորները հայր ու որդի են: 
 

Ավելի վաղ դեպքի վայրից ներկայացրել էինք տեսանյութ

Պատահարներ