ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազայի հիվանդանոցում ավիահարվածի զոհերի թիվը հասել է 800-ի. Al Arabiya
Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում է, որ Գազայում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 800-ը։ Միևնույն ժամանակ, ալիքի զրուցակիցները պնդում են, որ կարող են ավելի շատ զոհեր լինել, քանի որ այժմ շատ մարդիկ փլատակներում են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով մահացել է 500 մարդ։
Ինչպես հայտնում է ալիքի էջը X սոցիալական ցանցում, որոնողափրկարարական աշխատանքները և փլատակների մաքրումը ներկայումս շարունակվում են։ Նաև, ըստ Al Arabiya-ի, բժիշկները օգնություն են ցուցաբերում «բազմաթիվ վիրավորված խաղաղ բնակիչներին»:
Գազայի բապտիստական հիվանդանոցին հարվածներ են հասցվել հոկտեմբերի 17-ի երեկոյան։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը և տեղի ունեցածը կապում է «Իսլամական ջիհադ»–ի կողմից հրթիռի անհաջող արձակման հետ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ իսրայելցի զինվորականները չեն հարվածել հիվանդանոցին, և տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում են «Գազայի հատվածի բարբարոս ահաբեկիչները»։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հարձակումն անվանել է «իսրայելական ռազմական հանցագործություն» և եռօրյա սուգ հայտարարել։