Գազայի հիվանդանոցի հրթիռակոծման ֆոնին չեղարկվել է Բայդենի այցը Հորդանան
Հորդանանի իշխանությունները չեղարկել են երկրի մայրաքաղաք Ամմանում Գազայի հատվածում տիրող իրավիճակին նվիրված քառակողմ գագաթնաժողովը, որին պետք է մասնակցեր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Այն նախատեսված էր հոկտեմբերի 18-ին։ Այդ մասին Al Jazeera-ին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին: Դրանից հետո ամերիկյան CNN հեռուստաալիքը հաստատել է, որ Բայդենի այցը Հորդանան չեղարկվել է։
«Հորդանանը որոշել է չանցկացնել քառակողմ գագաթնաժողովը, որը նախատեսված էր չորեքշաբթի Ամմանում», - ասել է ալ-Սաֆադին: Նա նաև ընդգծել է, որ Ամմանում գագաթնաժողովը չեղարկելու որոշումը կայացվել է Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Պաղեստինի հետ խորհրդակցություններից հետո։ Այս բոլոր պետությունների ղեկավարները պետք է մասնակցեին Գազայի հատվածում իրավիճակի խաղաղ կարգավորմանը նվիրված հանդիպմանը։ Ավելի վաղ Աբասի գլխավորած պաղեստինյան Ֆաթհ շարժման ներկայացուցիչը հայտնել էր, որ Պաղեստինի առաջնորդը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։
Գագաթնաժողովի չեղարկումը տեղի է ունեցել Գազայի հիվանդանոցի վրա հարձակման ֆոնին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի երեկոյան։ Հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 800 մարդ։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը և այն կապում է «Իսլամական ջիհադ»–ի հրթիռի անհաջող արձակման հետ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ իսրայելական զինվորականները չեն հարվածել հիվանդանոցին, և տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում են «Գազայի հատվածի բարբարոս ահաբեկիչները»։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հարձակումն անվանել է «իսրայելական ռազմական հանցագործություն» և եռօրյա սուգ հայտարարել։
Նմանատիպ հոդվածներ
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...
Առավելություն չեմ տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. Նիկոլ Փաշինյան. WSJ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել է, որ առավելություն չի տեսնում ռուսակ...